Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
16.01.2020
Այսօր Սյունիքի մարզպետարանում մարզի համայնքների ղեկավարների տեղակալների, մարզի քաղաքացիական պաշտպանության ծառայության պետերի ու ԱԻՆ Սյունիքի ՄՓՎ աշխատակցի մասնակցությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ նվիրված քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային խնդիրներին։
Այն վարում էր մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը․ քննարկվեցին 2020 թվականի զորահավաքային եւ քաղաքացիական պաշտպանության ծրագրերի, պլանների ճշգրտման հետ կապված հարցեր։