Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՔԱՋԱՐԱՆԻ ԲԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ

24.01.2020

Հունվարի 24-ին Սյունիքի մարզպետարան էին եկել Քաջարանի բժշկական կենտրոնի ծննդաբերական բաժանմունքի աշխատակիցներն ու նրանց ծառայություններից օգտվող մի խումբ հղիներ։ Նրանց ընդունեց ու ներկայացված մտահոգությունները լսեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Այցի ու անհանգստության առիթը տարեկան 150 ծնունդ չապահովող ծննդատան պետպատվերի վերացումն ու Քաջարանի հղիների ծննդալուծումը Կապանում իրականացնելու հնարավոր որոշումն է։
Հունան Պողոսյանը, ներկայացնելով պետական քաղաքականության տրամաբանությունն ու ՀՀ առողջապահության նախարարության մոտեցումները, խոստացավ առաջիկա քննարկումներից ու վերջնական որոշումից հետո կրկին հանդիպել նրանց ու անդրադառնալ խնդրին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29