Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

24.01.2020

Այսօր կայացավ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը. մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի անդամ, «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը, ինչպես նաեւ հիմնադրամի եւ մարզպետարանի հրավիրված աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ հոգաբարձուների խորհուրդն ունի երեք անդամ, որից մեկը՝ նախագահը, ի պաշտոնե Սյունիքի մարզպետն է, մյուս երկու անդամներից մեկին նշանակում է «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենը, մյուսը պետք է ներկայացնի Սյունիքի մարզպետարանը։
Եվ քանի որ մարզպետարանի ներկայացուցիչ անդամը՝ Տիգրան Իվանյանը, այլեւս այս կառույցում չի աշխատում, նիստի օրակարգի առաջին հարցը վերաբերում էր նրա լիազորությունները դադարեցնելուն, ինչպես նաեւ նոր անդամ առաջադրելուն։ Այսպիսով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամ նշանակվեց մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Նարեկ Դավթյանը։
Այնուհետեւ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» տնօրենի պաշտոնակատար Կարեն Թադեւոսյանը հաշվետվություն ներկայացրեց 2019 թվականին հիմնադրամի ֆինանսական մուտքերի, ծախսերի եւ գործունեության մասին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին նաեւ հիմնադրամի «Արդիվեր» ՍՊԸ-ի, հիմնադրամում աուդիտ իրականացնելու, «Սյունիք» օդանավակայանում ներկա աշխատանքների մասին եւ այլ հարցեր։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-14 17:27:56