Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.01.2020

 Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հարգելի՛ զինվորներ, սպաներ, բարձրաստիճա՛ն սպաներ, սիրելի՛ ազատամարտիկներ
Հարգելի՛ հայրենակիցներ

Շնորհավորում եմ բոլորիս ազգային հպարտության զգացում պարգեւող այս տոնի՝ Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի կապակցությամբ։
Բանակի տոնը թե՛ մեզ, թե՛ հաջորդ սերունդների համար մարմնավորում է մեր պետության ուժն ու հայ զինվորի բազկի զորությունը, սերն ու նվիրվածությունը հայրենիքի հանդեպ:
Մեր շնորհակալությունը՝ Հայոց բանակի կառուցման գործում ներդրում ունեցողներին
նրանցից շատերն այսօր էլ մեր զինված ուժերի շարքերում շարունակում են իրենց փորձն ու հմտությունները, գիտելիքներն ու ոգին փոխանցել նորակոչիկներին, մեր խոնարհումը՝ այն հերոսացած անուններին, ովքեր այսօր մեզ հետ չեն, բայց շարունակում են ոգեշնչման աղբյուր լինել նոր սերնդի համար։
Հայրենիքի սիրելի՛ պաշտպաններ, մաղթում եմ, որ այլեւս չլինեն պատերազմներ, եւ ձեր ծառայությունները հայրենիքին մատուցեք խաղաղ պայմաններում։ Առողջություն, ամուր ոգի, անվտանգ ծառայություն եւ մասնագիտական նոր բարձունքներ եմ ցանկանում ձեզ, երջանկություն եւ ընտանեկան ջերմություն։
Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց հաղթանակած 
բանակ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37