Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՆՇՎԵՑ ԲԱՆԱԿԻ ՕՐԸ

29.01.2020

Հունվարի 28-ին Սյունիքի մարզի համայնքներում տեղի ունեցան բազմազան միջոցառումներ՝ նվիրված Բանակի օրվան։

Գորիսում միջոցառումներին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը  Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի, Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի, համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի եւ այլ պաշտոնատար անձանց հետ  նա ծաղիկներ է դրել Արցախյան պատերազմում զոհվածների հուշարձանին:
Տոնական օրվան նվիրված միջոցառումների շրջանակում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցել է  Սիսիան քաղաքում։ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի, փոխմարզպետ Նարեկ Բաբայանի, 4-րդ զորամիավորման հրամանատար Արտակ Բուդաղյանի,  համայնքային եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների, ազատամարտիկների ու  զինծառայողների հետ փոխվարչապետն այցելել է Զոհված ազատամարտիկների զինվորական պանթեոն եւ  հարգանքի տուրք մատուցել նահատակների հիշատակին: Տոնական միջոցառումները մեկնարկել են Սիսիանի հրապարակում հետախուզական վաշտի ցուցադրական վարժանքներով եւ զորամասի անձնակազմի հանդիսավոր երթով: Մհեր Գրիգորյանը դիտել է նաեւ ռազմական տեխնիկայի, զենքի եւ զինամթերքի ցուցադրությունը եւ Սիսիանի մշակույթի տանը ներկա գտնվել համերգին, որի մեկնարկից առաջ հանդես է եկել շնորհավորական խոսքով։

Մարզկենտրոն Կապանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Կապանի ԳՆժդեհի անվան հրապարակում՝ զինվորական միտինգով, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզային եւ համայնքային իշխանության ներկայացուցիչներ, զինվորականներ, ազատամարտիկներ, բազմաթիվ կապանցիներ։ Կապանում անցկացվող միջոցառումները շարունակվեցին Բաղաբուրջի հուշահամալիրում՝ հարգանքի տուրքով, հրապարակում տեղի ունեցավ նաեւ զենք-զինամթերքի ցուցադրություն, որին զուգահեռ կազմակերպվել էր զինվորական սննդամթերքի համտես։ Տոնական օրն ավարտվեց Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում կազմակերպված համերգով։

Մեղրի համայնքում Հայոց բանակի հիմնադրման 28-ամյակը նշվեց
տոնական միջոցառումով։  Շնորհավորական ուղերձով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալ Ա.Մկոյանը, օրհնանքի խոսք հնչեցրեց զորամասի հոգեւոր հովիվ Տեր Դավիթ սարկավագը։
Միջոցառմանը ելույթ ունեցան համայնքի մշակութային օջախների սաները։
Քաջարանում տոնական միջոցառում
ն սկսվեց Զոհված ազատամարտիկների հուշահամալիր այցելությամբ: Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, զինվորական սպաներ, պատանի եւ ավագ երկրապահ կամավորականներ եւ բազմաթիվ քաղաքացիներ ծաղիկներ դրեցին նահատակված հերոսամարտիկների շիրիմներին: Քաջարանի երկրապահ կամավորականների միությունը կազմակերպել էր տոնական միջոցառում, որն ուղեկցվեց համերգային ծրագրով: Շնորհավորական ելույթ ունեցավ համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը:

Սյունիքի մարզի Տեղ համայնքում տոնական առավոտը դիրքեր մեկնելու պատրաստությամբ բացվեց։ Համայնքի ղեկավար Ներսես Շադունցի գլխավորությամբ վարչական ղեկավարները, աշխատակիցները մեկնեցին առաջնագիծ, զինվորի հետ, զինվորի կողքին նշելու տոնը։ Նվերներով, քաղցրավենիքով, անհրաժեշտ պարագաներով նրանք այցելեցին դիրքեր, հանդիպեցին ու շնորհավորեցին Հայոց բանակի սպաներին ու զինվորներին, միասին բաժակ բարձրացրին ու խաղաղություն մաղթեցին մեր սահմաններին։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-09 18:56:41