Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐԱՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ 2019 ԹՎԱԿԱՆԸ

31.01.2020

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանում կայացած խորհրդակցությամբ ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2019 թվականի իր գործունեության արդյունքները։

Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը, ԱԻՆ-ի մարզային տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, մարզպետարանի, մարզի համայնքապետարանների, ԱԻՆ-ի հետ համագործակցող կառույցների, ուժային կառույցների աշխատակիցներ։
Բացելով խորհրդակցությունը՝ Նարեկ Բաբայանը շնորհակալություն հայտնեց փրկարարներին 2019-ին կատարած աշխատանքի համար, մանավանդ որ, տարին մարզի համար շատ բարդ էր արտակարգ պատահարների, հատկապես՝ հրդեհների քանակով։
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքներին օգնած բոլոր պետական կառույցներին ու մասնավոր կազմակերպություններին։
Անցած տարում Սյունիքի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերի գործունեության, ինչպես նաեւ Սյունիքի մարզային փրկարարական վարչության կողմից կատարած հիմնական աշխատանքների վերաբերյալ զեկուցեց Սյունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ փ/ծ փոխգնդապետ Ռոմա Սահակյանը։
Ըստ այդմ՝ 2019-ին մարզում գրանցվել է 950 արտակարգ դեպք ու պատահար։ Դրանցից 877-ը եղել է տեխնածին, որից 516-ը՝ հրդեհ, 69-ը՝ տարերային, 4-ը՝ անասնահամաճարակ։ Այս ամենի հետեւանքով մարզում զոհվել է 21, տուժել կամ վիրավորվել՝ 139 մարդ
բոլոր ցուցանիշները 2018-ի համեմատ աճել են․․․
Խորհրդակցության ընթացքում Նարեկ Բաբայանը Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կողմից շնորհակալագրեր հանձնեց մարզային փրկարար վարչության մի քանի աշխատակիցների՝ ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման համար։ ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի կողմից պատվոգրեր հանձնվեցին տարվա ընթացքում ԱԻՆ-ի հետ արդյունավետ համագործակցած մի շարք կառույցների ղեկավարների։
Որպես տարվա աշխատանքի գնահատանք՝ մարզի փրկարարներին շնորհակալագրերի, դրամական պարգեւների, նվերների արժանացրին նաեւ մարզի համայնքների ղեկավարները։
Համայնքների ներկայացուցիչները եւս շնորհակալություն հայտնեցին փրկարարներին, ինչպես նաեւ, օգտվելով առիթից, իրենց հուզող խնդիրները ներկայացրեցին փրկարար ծառայության տնօրենի տեղակալին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53