Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՀ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

01.02.2020

Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետի հյուրերն էին Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչները նրանք Հունան Պողոսյանի հետ քննարկեցին Կապանում ու Գորիսում համալսարանի ներկայացուցչությունների բացման հետ կապված կազմակերպական հարցեր, ինչպես նաեւ՝ մինչ այժմ այդ ուղղությամբ կատարված աշխատանքը, առաջիկայում սպասվող ծրագրերն ու դասընթացները, մարզպետարանի հետ համագործակցությունը։

ՀԱՀ-ն արդեն ընտրել ու վերապատրաստել է տեղացի դասընթացավարներին, իսկ այսօր նրա աշխատակիցները մարզպետարանում նաեւ հանդիպում ունեցան ու ընտրության համար հարցազրույցներ անցկացրեցին Կապանի ներկայացուցչության համակարգողի թեկնածուների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47