Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՈՒՄ ՍՊԱՆԴԱՆՈՑՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ

01.02.2020

Այսօր մարզպետարանում հանդիպում էր նախաձեռնվել, որին հրավիրվել էին մարզում այս պահին սպանդանոցներ կառուցող կամ նման ցանկություն հայտնած ու գործընթացի մանրամասներով հետաքրքրված անհատները՝ Սյունիքի տարբեր բնակավայրերից։ Հանդիպմանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, խորհրդական Գոռ Թադեւոսյանը, մարզպետարանի Գյուղատնտեսության  բաժնի պետ Գագիկ Խաչատրյանն ու  Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի մարզային կենտրոնի պետ Արթուր Խաչատրյանը։

Հրավիրվածների հետ զրույցի միջոցով պարզ դարձավ, թե արդյունքում սպանդանոցների նախնական ինչ ցանց կհիմնվի Սյունիքում, ինչպես նաեւ ներկաներին տեղեկություններ տրամադրվեցին սպանդանոցների կառուցման գործընթացում պետական քաղաքականության ու այդ նպատակով արտոնյալ պայմաններով վարկեր տրամադրելու հարցում  կառավարության աջակցության, առաջիկա անհրաժեշտությունից ելնելով՝ դրանց կառուցման ցանկալի ժամկետների մասին։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-02-14 17:27:56