Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԲԱՆԱԿԸ՝ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ, ՄԵՆՔ՝ ԲԱՆԱԿԻ

17.02.2020

Հունվարի 27-ից փետրվարի 15-ը Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (տնօրեն` Վահե Արզումանյան) կազմակերպել էր «Անպարտ հայ զինվոր» խորագրով միջոցառումների շարք՝ նվիրված ՀՀ զինված ուժերի կազմավորման 28-ամյակին։

Դրա շրջանակներում Սյունիքում տեղակայված N զորամասի զինվորները կինոդիտման հնարավորություն ունեցան Կապանի «S'Unique» կինոթատրոնում։
Կազմակերպվեց նաեւ N զորամասի ծառայողների ճանաչողական այցերը Շմավոն Մովսիսյանի անվան Կապանի պատմության թանգարան եւ Կապանի երկրագիտական թանգարան
վերջինիս բակում զինվորների համար նաեւ հյուրասիրություն էր կազմակերպվել։
ՊՈԱԿ-ը մասնակցություն ունեցավ նաեւ Բանակի օրվա տոնակատարությունների կազմակերպմանը։
Միջոցառումները եզրափակվեցին փետրվարի 15-ին Կապանի N զորամասում կազմակերպված ինտելեկտուալ խաղ-մրցույթով։ Բանակ-երիտասարդություն կապի ամրապնդման նպատակով դրանում ընդգրկվել էր նաեւ Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը
մրցեցին զինվորների «Կրակ» եւ երիտխորհրդի «Տեխնորկրատիա» թիմերը։ Տարբեր փուլերի ընդմիջումներին հնչում էին գեղարվեստական կատարումներ։ Մրցույթում հաղթեց զինվորների թիմը։
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի կողմից զորամասը երեք հեռուստացույց եւ մեկ բարձրախոս նվեր ստացավ, իսկ մրցող թիմերին գրքեր հանձնվեցին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47