Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՄԱՏՈՒՑՎԵՆ ՄԱՐԶՈՒՄ

24.02.2020

Փետրվարի 24-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպում ունեցավ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ-ի նախագահ Լիանա Սահակյանի եւ կազմակերպության այլ անդամների հետ։

Գորիսում գործող ՀԿ-ն հաղթող է ճանաչվել ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից հայտարարված՝  Սյունիքի մարզում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ մատուցելու համար  մրցույթում։

Նախարարության աջակցությամբ մարզում ստեղծվել է «Կանանց  աջակցման կենտրոն», որը ծառայություններ է մատուցելու ընտանիքում բռնության ենթարկված անձանց եւ բռնության ականատես նրանց երեխաներին:

Ծրագրի ընթացքում նախատեսվում են թեժ գծի գործարկում, մասնագիտական խորհրդատվություններ իրավաբանի, հոգեբանի եւ  սոցիական աշխատողի կողմից, ինչպես նաեւ այլ նախաձեռնություններ, որոնք կօգնեն առավել արդյունավետ աջակցություն տրամադրել կազմակերպության շահառուներին:

Հանդիպումը նպատակ ուներ Հունան Պողոսյանին մանրամասնորեն ներկայացնել այն գործողությունները, որոնք նախատեսվում են առաջիկա մեկ տարվա ընթացքում ու մարզային իշխանությունների հետ  համագործակցության մասին խոսելը։  Քննարկվեցին նաեւ  աշխատանքների ուղղվածությունը, հնարավոր խնդիրները, իսկ Լիանա Սահակյանը, օգտվելով առիթից, մարզպետին ներկայացրեց կազմակերպության մինչ այժմ իրականացրած ծրագրերը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-05-25 18:12:25