Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻՑ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏԱՔ ՍՆՈՒՆԴ՝ ՄԱՐԶԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍՈՒՄ

28.02.2020

Փետրվարի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հանդիպում ունեցավ «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Սաթենիկ Մկրտչյանի ու ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի աշխատակից Վլադիմիր Մալխասյանի հետ։

Նրանք իրավիճակի վերլուծության ու մոնիտորինգի նպատակով շրջայց են կատարում մարզի դպրոցներում՝ ուսումնասիրելով դպրոցական տաք սնունդ ապահովող կրթօջախների պայմանները, սննդակարգը եւ այլն, ինչպես նաեւ այն դպրոցների ճաշարանները, որոնք շուտով կմիանան ծրագրին։
Հիշեցնենք, որ մեր մարզում մինչ այժմ աշակերտներին տաք սնունդ է տալիս 53 դպրոց, իսկ չոր սնունդ տրամադրող դպրոցները, որոնց ճաշարաններն անցած մեկ տարում վերանորոգվեցին ՄԱԿ-ի ՊՀԾ-ի աջակցությամբ, մինչ մայիսի վերջ կստանան անհրաժեշտ սարքավորումները։ Ամռանը հիմնադրամը կկազմակերպի խոհարարների, դպրոցի տնօրենների վերապատրաստումներ ու հանդիպումներ ծնողների հետ, ու սեպտեմբերից Սյունիքի բոլոր դպրոցները, բացառությամբ մի քանիսի, տարրական դասարանների աշակերտներին տաք սնունդ կմատուցեն։
Հյուրերը մարզպետին փոխանցեցին այցերից իրենց տպավորությունները, ինչպես նաեւ քննարկեցին կազմակերպական մի շարք հարցեր՝ կարեւորելով այս գործընթացում մարզպետարանի վերահսկողական դերը՝ հատկապես մատակարարների բարեխիղճ աշխատանքն ապահովելու հարցում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36