Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԵՂՐԻ

05.03.2020

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարտի 4-ին աշխատանքային այց է կատարել Մեղրի համայնք։

Մարզպետը համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի հետ եղել է սուբվենցիոն ծրագրերով այստեղ իրականացվող շինաշխատանքների տարածքներում՝ Մեղրի քաղաքի մանկապարտեզում, որտեղ ավարտվում են առաջին փուլի՝ շենքի ուժեղացման աշխատանքները, ծանոթացել է նաեւ քաղաքային զբոսայգուն, որը շուտով ավարտուն տեսք կստանա։
Հունան Պողոսյանն այցելել է նաեւ Մեղրու մաքսակետ եւ Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն։
Այցի շրջանակներում մարզի ղեկավարը տեղում պարգեւատրել է մարզպետի որոշումներով շնորհակալագրի արժանացած «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի տնօրեն Ազատ Գասպարյանին՝ ճանապարհաշինարարական աշխատանքների որակյալ եւ արդյունավետ կազմակերպման համար ու ծննդյան 60-ամյակի կապակցությամբ եւ ՀՀ ՌԴ սահմանապահ ծառայության Մեղրու զորամասի հրամանատար գնդապետ Ալեքսանդր Բուրշտինին՝ ՀՀ հարավ-արեւելյան սահմանների պաշտպանության ու անվտանգության պահպանման գործում ներդրած ավանդի համար ու ՌԴ պետական տոնի՝ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:33:47