Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

08.03.2020

Սիրելի՛ կանայք ու աղջիկներ

Այսօր՝ մարտի 8-ին, նշում ենք բնության զարթոնքին համահունչ գարնանային պայծառ մի տոն, որը մարմնավորում է մարդկության հաստատուն սկզբի ու մեր շարունակականության պահապան կնոջը։
Ուստի, ընդունեք ջերմ ու անկեղծ շնորհավորանքներս ու միշտ հիշեք, որ բնությունն օժտել է ձեզ չհամեմատվող գեղեցկությամբ, անսպառ էներգիայով, հուզական քնքշությամբ եւ անձնուրաց նվիրվածությամբ, կենսական իմաստնությամբ եւ զարմանալի համբերատարությամբ, որի համար էլ շնորհակալ ենք ձեզ այսօր ու տարվա մնացած բոլոր օրերին։
Հայ հանրության մեջ ունեցած ավանդական ու դարավոր դերերից զատ, արդի օրերում անգնահատելի է նաեւ ձեր մեծ աշխատանքն ու դերը մեր երկրի կյանքում, ամենօրյա ներդրումը նրա ներկայի եւ ապագայի զարգացման գործում:
Փոխվում է աշխարհը, փոխվում են նաեւ կանայք: Բայց ցանկանում եմ, որ ժամանակին համահունչ քայլելու հետ մեկտեղ շարունակեն հարատեւել ու չկորչել բնական եւ ի վերուստ տրված կնոջ քնքշությունը, ջերմությունը, բարությունը, հոգատարությունն ու զգացմունքայնությունը։
Թանկագի՛ն հայուհիներ, բոլորիդ մաղթում եմ գարնանային տրամադրություն ու թարմություն, չմարող ուժ եւ լիարժեք բարեկեցություն, ցանկությունների իրականացում, խաղաղություն եւ առողջություն։
Եվ թող ոչ միայն Մարտի 8-ը, այլեւ ձեր կյանքի յուրաքանչյուր օրը լուսավորվի երջանիկ ժպիտով եւ լինեք միշտ հմայիչ, կանացի ու սիրված:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02