Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.03.2020

Հարգելի՛ քաղաքացիներ
Նոր կորոնավիրուսային վարակի տարածումը բացառելու եւ անվտանգության նպատակով՝ Սյունիքի մարզպետարանը դադարեցնում է քաղաքացիներից ու կազմակերպություններից առձեռն նամակ-դիմումների ընդունումը։
Սյունիքի մարզպետարան կարող եք դիմում, բողոք, հարցում, առաջարկություն ներկայացնել առցանց եղանակով` էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, հղումը՝
Կարող եք նաեւ նամակ ուղարկել syunik@mta.gov.am էլեկտրոնային հասցեին։
Թղթային տարբերակով նամակները կարող եք փոխանցել մարզպետարանի վարչական շենքի մուտքի մոտ դրսում փակցված փոստարկղի միջոցով։