Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ
03.04.2020

Ապրիլի 3-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այցելել է Կապանի Բաղաբուրջի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակին։
Սյունիքի մարզպետն այսօր նաեւ այց է կատարել Կապան համայնքի տարածքում բնակչության շարժը վերահսկելու նպատակով ստեղծված անցակետեր, դիտարկումներ կատարել, զրուցել ոստիկանների եւ ռազմական ոստիկանների հետ։
Հունան Պողոսյանն այցելել է մարզկենտրոնի մի քանի դեղատներ ու փողոցներ եւս, զրուցել ու բացատրական աշխատանք տարել մասնավորապես Շահումյան փողոցում հավաքված քաղաքացիների հետ։