Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

06.04.2020

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում սոցիալական տարբեր խմբերի պարենային և ոչ պարենային ապրանքների բաշխման վերաբերյալ / 2020թ մարտի 30-ապրիլի 6/։

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Կապան համայնքի կարիքավոր ընտանիքներին օգնություն հատկացնելու նպատակով «ԴԱՍ ՖՈՒԴ» ՍՊԸ սուպերմարկետի կողմից հատկացվել է 25 սննդի փաթեթ՝ յուրաքանչյուրում՝ 1 կգ շաքարավազ, 1 կգ ալյուր, 1 կգ բրինձ, 450 գ վերմիշել, 1 կգ ոսպ, 1 կգ հնդկաձավար, 400 գ սպիտակաձավար, 1 տուփ հերկուլես, 1 հատ ձեթ, 1 տուփ վաֆլի, 1 տուփ չորաբլիթ։

ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Գորիսի համայնքապետարանին սննդի ծանրոցներ և տնտեսական ապանքներ են տրամադրվել 1 ֆիզիկական անձի կողմից՝ նախատեսված սոցիալապես անապահով 100 ընտանիքի համար` (ներառյալ 9 բնակավայրերը):
Փաթեթները տրամադրվել են բազմազավակ ընտանքիներին, այն ընտանիքներին, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, միայնակ տարեցներին, սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին, որոնք առաջնահերթ աջակցության կարիք ունեն:

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Սիսիան համայնքում (ք.Սիսիան և բնակավայրեր) անապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ չաշխատող կենսաթոշակառուներից, ինչպես նաև բազմազավակ, գործազուրկ քաղաքացիներից բաղկացած 185 ընտանիքների տրվել է օգնություն՝ յուրաքանչյուրին՝ 1լ ձեթ, 0,5լ տոմատ, 200 գ թթվասեր, 0,5 կգ երշիկ, 200գ վաֆլի, 1 կգ բրինձ, 1 կգ հնդկաձավար, 1 կգ ոսպ, 1 կգ շաքարավազ, 300 գ սուրճ, 1 տուփ մսի պահածո, մսի ու հաճարի կիսաֆաբրիկատ և սալորի չիր։
Սիսիանի համայնքապետարանին օգնություն են տրամադրել հետևյալ ֆիզիկական և իրավաբանական անձինք

• 1 ֆիզիկական անձ՝ 1 մլն դրամի սննդամթերք,
• «Բայազետ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մոմջյանը՝ 400 տուփ մսի պահածո, 100 տուփ մսի ու հաճարի կիսաֆաբրիկատ,
• Ռաֆայել Ռազմիկի Դանիելյանը՝ 6 արկղ՝ 36 տուփ սև սալորի չիր:

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Քաջարանի համայնքապետարանը Նոր Աստղաբերդ և Գեղի վարչական շրջանների ինքնամեկուսացված, միայնակ կենսաթոշակառուներին, սոցիալապես անապահով 41 ընտանիքներին /120 անձ/ հատկացրել է առաջին անհրաժեշտության պարենային և ոչ պարենային ապրանքներ (յուրաքանչյուրին՝ 1 հատ շոգեխաշած միս, 1,4 կգ բիրնձ, ոսպ, հնդկաձավար, վերմիշել, շաքարավազ, 0,5կգ շաքար, 1,5 կգ ոլոռ, 1 հատ ձեթ, 10 կգ ալյուր, մեկական տուփ թեյ և սուրճ, 1 հատ օճառ /հեղուկ/, 1 հատ անձեռոցիկ, 1 հատ ամանի հեղուկ, 1 հատ հիգիենիկ թուղթ, 1-ական ձեռնոց և դիմակ։
Քաջարանի համայնքապետարանին պարենային և ոչ պարենային ապրանքներ են տրամադրել հետևյալ ֆիզիկական և իրավաբանական անձինք

• Քաջարան համայնքի ավագանու անդամ Դերենիկ Ստեփանյան,
• Քաջարան համայնքի բնակչուհի Անուշ Սահակյան,
• «Զորավար Բալի» Քաջարանի մ/ճ-ի տնօրեն Լուսինե Կարապետյան։

ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
Տեղի համայնքապետարանի կողմից համայնքի 5 ընտանիքների (15 անձ) տրամադրվել է սննդի (հնդկաձավար, ձավար, շաքարավազ, ձեթ, բրինձ, թխվածքաբլիթ, ջեմ, կոնֆետ, կաղամբ, գազար, բազուկ, կարտոֆիլ, մակարոնեղեն, ոլոռ, ոսպ) ծանրոցներ՝ յուրաքանչյուրին՝ մոտ 10կգ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47