Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

13.04.2020

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում սոցիալական տարբեր խմբերի պարենային եւ ոչ պարենային ապրանքների ստացման եւ բաշխման վերաբերյալ / 2020թ․ ապրիլի 6 - ապրիլի 13/։

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Կապան համայնքի Վանեք բնակավայրի 6 կարիքավոր ընտանիքների (2-րդ խմբի հաշմանդամ 2 ընտանիք, 1 բազմազավակ, 1 միայնակ թոշակառու, 1 միայնակ անապահով, 1 անժառանգ նպաստառու ընտանիք) սննդի փաթեթներ են տրամադրվել համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի կողմից։
«Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն հատկացրել է 1080 հավկիթ։ Դրանքն Սբ․Զատիկի նախաշեմին բաժանվել են 36 բազմազավակ, նպաստառու ընտանիքների։

ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Գորիս խոշորացված համայնքի 100 ընտանիքների տրամադրվել են առաջնային անհրաժեշտության սննդի եւ տնտեսական ապրանքների փաթեթներ՝ գործարար Գագիկ Առուշանյանի կողմից։
Փաթեթները տրամադրվել են աջակցության համար համայնքապետարան դիմած բազմազավակ ընտանիքների, այն ընտանիքներին, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաներ կան, միայնակ տարեցներին, սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին, որոնք առաջնահերթ աջակցության կարիք ունեն:

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Սիսիան համայնքին «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն հատկացրել է 720 հավկիթ, դրանք բաժանվել են 24 ընտանիքի։
Սիսիանում երկու գործարարներ հատկացրել են յուրաքանչյուրը 1-ական սննդի փաթեթ, դրանք տրամադրվել են 2 ընտանիքի։

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Քաջարանի համայնքապետարանին պարենային եւ ոչ պարենային ապրանքների փաթեթներ են տրամադրել հետեւյալ անձինք եւ կազմակերպությունները․
• Ա/Ձ Էմիլիա Մարգարյան, պարենային եւ ոչ պարենային
ապրանքների 2 փաթեթ,
• Ա/Ձ Ադելա Մարտիրոսյան, պարենային եւ ոչ պարենային ապրանքների 3 փաթեթ,
• Գարիկ Խաչատրյան, պարենային եւ ոչ պարենային ապրանքների 2 փաթեթ,
• Ա/Ձ Նունե Ալեքսանյան, պարենային եւ ոչ պարենային ապրանքների 5 փաթեթ,
• Ա/Ձ Ռոմա Հայրապետյան, պարենային եւ ոչ պարենային ապրանքների 5 փաթեթ,
• Ա/Ձ Կարեն Համբարձումյան (ավագանու անդամ), պարենային եւ ոչ պարենային ապրանքների 10 փաթեթ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 14:59:02