Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ` ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

16.04.2020

Հարգարժա՛ն պարոն ԱՍարգսյան

Ոստիկանության կոլեգիայի հարգելի՛ անդամներ

Շա՛տ սիրելի ոստիկաններ եւ վետերաններ

ՀՀ Սյունիքի մարզպետարանի եւ բոլոր սյունեցիների անունից շնորհավորում եմ Ոստիկանության օրվա առիթով։
Մաղթում եմ ձեզ հաջողություններ եւ նորանոր ձեռքբերումներ՝ ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքում։
Այսօր, առավել քան երբեւէ, կարեւոր է ձեր առաքելությունը, որը միշտ կատարել եք անձնվիրաբար՝ հաճախ առողջության ու կյանքի գնով։
Առանձնահատուկ շնորհավորում եմ ոստիկանության շատ սիրելի վետերաններին: Իմ խոնարհումն եմ բերում հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւ ծառայողական պարտքը կատարելիս զոհված մեր հերոս ոստիկանների հիշատակին
հավերժ փա՛ռք նրանց․․․
Շնորհավորում եմ նաեւ նրանց, ովքեր երբեւէ կրել են ոստիկանական համազգեստ եւ ուսադիրներ ու այդ ընթացքում դրսևորել արիություն, պատվախնդրություն ու բարձր պահել ոստիկանության հեղինակությունը։
Կրկին շնորհավորելով Ոստիկանության օրվա առիթով՝ ցանկանում եմ ձեզ բարձր պատրաստականություն, մեծ պատասխանատվություն, անփորձանք ծառայություն, ձեր ընտանքիներին՝ առողջություն, անսահման երջանկություն եւ ամենայն բարիք։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53