Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

04.05.2020

ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում սոցիալական տարբեր խմբերի պարենային եւ ոչ պարենային ապրանքների բաշխման վերաբերյալ /2020թ․ ապրիլի 27 – մայիսի 4/։

• Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 750 փաթեթ է բաժանել մարզի համայնքներում (միայնակ եւ անժառանգ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, առավել խոցելի ընտանիքներին), փաթեթները ներառել են սպիտակ ալյուր, հաճարաձավար, ոսպ, սպիտակ բիրնձ, չոր լոբի, շաքարավազ, բուսական յուղ, լվացքի փոշի, օճառ, ալկոգել, յոդացված աղ։ Փաթեթները տրամադրվել են Կապանում 349 ընտանիքի, Մեղրիում՝ 70, Գորիսում՝ 218, Սիսիանում՝ 81, Քաջարանում՝ 32։

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ
• «Սիսիան սիթի» սուպերմարկետը՝ նվիրատու Գրիգոր Դավթյանն, 40 ընտանիքի հատկացրել է սննդի փաթեթներ։
• «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 1000 ընտանիքի հատկացրել է սննդի փաթեթներ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37