Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

09.05.2020

 

Սիրելի՛ սյունեցիներ

Հայրենական մեծ պատերազմի պատվարժա՛ն վետերաններ

Արցախյան պատերազմի սիրելի՛ազատամարտիկներ

Շնորհավորում եմ բոլորիս Մեծ հայրենականում տարած հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ։

Հայերիս պատմության համար ևս այն հայրենասիրության, քաջության, համառ պայքարի գնով ձեռքբերված պատմության փառավոր էջերից է, որին գումարվեց մեր նոր հաղթանակը՝ Շուշիի ազատագրումը, ու Մայիսի 9-ի տոնը մեզ համար նոր իմաստ ու խորհուրդ ստացավ։

1945-ի հաղթանակի հերոսների՝ հայրենիքի հանդեպ նվիրված սիրո ու հավատարմության վառ օրինակը դաստիարակեց ու ոգեշնչեց մեր նորագույն պատմության հերոսներին։

Խոր հարգանքով գլուխ ենք խոնարհում նրանց հիշատակի առջև, ովքեր կռվեցին ռազմաճակատում, ովքեր աշխատեցին թիկունքում՝ մոտեցնելով հաղթանակը։

Մեր կողքին այսօր արդեն Մեծ հայրենականի սակավաթիվ վետերաններ են ապրում, նրանց կյանքն ու հուշերը անգին մասնիկներն են, իսկ Արցախյան պատերազմի հերոսներից շատերը մեր կողքին են ու պետք է ըստ արժանվույն ստանան մեր սերը, գնահատանքը, հարգանքն ու երախտագիտությունը։

Թո՛ղ որ Հայաստան երկրում միշտ տիրի խաղաղությունը, ու մեր նոր հաղթանակները լինեն ոչ թե ռազմի, այլ հզոր պետականության կառուցման տարբեր ճակատներում։

Շնորհավո՛ր Մայիսի 9, փա՛ռք 1945-ի և 1992-ի հաղթանակների համար կռված ու այս օրը տոնական դարձրած տարբեր սերունդների բոլոր հերոսներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53