Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
11.05.2020

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
• Բարերարի շնորհիվ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ Կապանի մասնաճյուղի կողմից սպասարկվող շահառուներից 89 ընտանիքներ ստացան աջակցություն մարտ ամսվա կոմունալ վճարումների փոխհատուցման տեսքով:
• Նույն բարերարի շնորհիվ փոխհատուցվեցին նաեւ Կապանի բազմազավակ (4 եւ ավելի երեխա ունեցող) նպաստառու 17 ընտանիքների մարտ ամսվա կոմունալ ծախսերը։
• ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը 101 փաթեթ է տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին։
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
• «Բարի մամա» ԲՀԿ-ն 61 փաթեթ է հատկացրել հաշմանդամություն ունեցող երեխաներին եւ սոցիալապես անապահով ընտանիքներին։
• ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը 25 կիլոգրամանոց 167 փաթեթ է տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին։
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ
• «Ռոթարի» ակումբի 8 անդամների կողմից սննդային փաթեթներ են հատկացվել 50 ընտանիքի։
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ
• ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը 17 փաթեթ է տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին։
ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
• ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը 35 փաթեթ է տրամադրել սոցիալապես անապահով ընտանիքներին եւ մեկ ընտանիքի՝ 100 հազար դրամ։