Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԷ-ԻՆ՝ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
23.05.2020

Սյունիքի մարզպետարանը շնորհակալություն է հայտնում դեսպանատանը՝ բարի գործակցության եւ մարզի կարիքավորներին աջակցության ձեռք մեկնելու համար։
Իսկ ընդհանուր առմամբ Արաբական Միացյալ Էմիրությունները 13 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ մարզերին։
Բարեգործական ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ եւ ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ։