Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԱՄԷ-ԻՆ՝ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

23.05.2020

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատունը ՀՀ 10 մարզերի կարիքավոր ընտանիքների համար սննդի փաթեթներ տրամադրելու ծրագրի շրջանակում Սյունիքի մարզպետարանին սննդի 70 արկղ է հատկացրել։

Սյունիքի մարզպետարանը շնորհակալություն է հայտնում դեսպանատանը՝ բարի գործակցության եւ մարզի կարիքավորներին աջակցության ձեռք մեկնելու համար։

Իսկ ընդհանուր առմամբ Արաբական Միացյալ Էմիրությունները 13 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ մարզերին։

Բարեգործական ծրագիրն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ-Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ եւ ՀՀ արտաքին գործերի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37