Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

09.06.2020

Հունիսի 9-ին հերթական նիստը գումարեց Սյունիքի մարզի զարգացման եւ ներդման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը։ Այն վարում էր խորհրդի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը․ ներկա էին խորհրդի անդամներ Թոմաս Հոֆմանը («ԶՊՄԿ» ՓԲԸ ներկայացուցիչ) եւ Նարեկ Դավթյանը (մարզպետարանի ներկայացուցիչ), ինչպես նաեւ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Կարեն Թադեւոսյանը, «Սյունիք օդանավակայան» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Վարդանյանը։

Նիստի օրակարգում էր հիմնադրամի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության հաստատումը։ Քննարկվել են նաեւ հիմնադրամի դուստր կազմակերպություն հանդիսացող «Արդիվեր» ՍՊԸ-ի տնօրենի փոփոխության հարցը, հիմնադրամի եւ «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ի միջեւ կնքված փոխառության պայմանագրի դրույթները, 2020թ․ հունվարից մինչեւ մայիս ժամանակահատվածի հիմնադրամի գործունեությունը, Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքների ընթացքը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37