Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է

09.06.2020

Սյունիքի մարզում այս պահին կա նոր կորոնավիրուսային հիվանդության 123 հաստատված դեպք, որից

➡️բուժված՝ 63 հոգի

➡️հիվանդ՝ 60 հոգի, որից՝

❗️Կապանում՝ 4 հիվանդ,

❗️Գորիսում՝ 2 հիվանդ,

❗️Սիսիանում՝ 11 հիվանդ,

‼️Մեղրիում՝ 40 հիվանդ,

❗️Տաթևում՝ 2 հիվանդ,

❗️Գորայքում՝ 1 հիվանդ։

18 հիվանդ բուժում է ստանում Կապանի ԲԿ-ում, 42 հիվանդ ասիմպտոմ է։ Ինքնամեկուսացած է 261 հոգի։

‼️‼️Չնայած մեր բազմաթիվ հորդորներին, մեր որոշ համաքաղաքացիների անպատասխանատու պահվածքի դրսևորման արդյունքում Կապանում գրանցված դեպքերի թարմ օրինակին (պատճառը մարզի այլ համայնքում ծննդյան տոնակատարության մասնակցելն էր) ավելացել են նաև նոր օջախներ Սիսիան (ծննդյան տոնակատարություն) և Տաթև (հոգեհանգստի և թաղման արարողություն) համայնքներում:

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՝ ❗️չմասնակցել զանգվածային միջոցառումների, ❗️բացառել զանգվածային միջոցառումների կազմակերպումը, ❗️ինչպես նաև պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման և անձնական հիգիենայի կանոնները, իսկ ինքնամեկուսացած անձանց՝ ❗️խստորեն պահպանել ինքնամեկուսացման կանոնները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37