Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՍՖԱԼՏԱՊԱՏ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՓՈՂՈՑ ԵՎ ԿՈՅՈՒՂՈՒ ՆՈՐՈԳ ՀԱՄԱԿԱՐԳ՝ ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

19.06.2020

Սյունիքի մարզում շարունակվում են իրականացվել 2019թ․ սկսված՝ համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը։

Գորայք համայնքի Գորայք բնակավայրում կատարվում են կենտրոնական փողոցի ասֆալտաատման աշխատանքներ․ ծրագրի ընդհանուր արժեքը 164 մլն 844 հազար դրամ է, որից 98 մլն 906 հազար դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, մնացածը համայնքի ներդրումն է։

Իսկ Գորայք համայնքի Ծղուկ բնակավայրում իրականացվում են կոյուղագծերի հիմնանորոգման աշխատանքներ․ դրա համար հատկացվել է 53 մլն 47 հազար դրամ, որից 37 մլն 133 հազարը՝ ՀՀ պետբյուջեից, մնացածը՝ համայնքային բյուջեից։

Այս 2 ծրագրերը Գորայքում նախատեսվում է ավարտել մինչեւ օգոստոսի 1-ը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53