Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ

23.06.2020

 

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, «Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամ Թոմաս Հոֆմանի հետ այցելեց Կապանի օդանավակայան՝ ծանոթանալու վերջինիս շինաշխատանքներին եւ կառույցի վերազինման ներկա գործընթացին։

Նրանց ուղեկցում էին նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի եւ «ԶՊՄԿ» ՓԲԸ աշխատակիցներ, հիմնադրամի տնօրենը, հոգաբարձուների խորհրդի անդամները։

«Սյունիք օդանավակայան» ՍՊԸ տնօրեն Կարեն Վարդանյանը, շրջայցի ընթացքում ուղեկցելով այցելուներին, նրանց ծանոթացրեց շենքի գրեթե ավարտված շինարարությանը, այստեղ արդեն տեղադրված սարքավորումներին ու տեխնիկական միջոցներին։

Հյուրերը քննարկեցին նաեւ կազմակերպական, կադրային, անվտանգության, ենթակառուցվածքների հետ կապված մի շարք հարցեր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47