Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ԿԱՊԱՆԻ ԲԿ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԱՐԶՈՒՄ

30.06.2020

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր այցելել է Կապանի բժշկական կենտրոն․ մարզպետը շրջել է բաժանմունքներում, ինչպես նաեւ հանդիպում ունեցել ԲԿ-ի ղեկավարության ու բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ։

Հունան Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին արտակարգ իրավիճակի այս պայմաններում կատարած աշխատանքի համար, նրանց հետ քննարկել է համավարակի դեմ պայքարի ներկա վիճակը, հիվանդների բուժման արդյունավետության ու հետագա անելիքների հետ կապված մի շարք հարցեր։

‼️Տեղեկացնում ենք նաեւ, որ այս պահի դրությամբ Սյունիքի մարզում առկա է նոր կորոնավիրոսային հիվանդության տարածման հետեւյալ պատկերը․

❗️Ընդհանուր՝ 250 հաստատված դեպք․

❗️գրանցվել է 3 մահ,

❗️151 հոգի բուժվել է,

❗️96 հոգի հիվանդ է, որից՝

➡️34 հոգի հոսպիտալացված է Կապանի ԲԿ-ում,

➡️1 հոգի հոսպիտալացված է Երեւանում

➡️61 անախտանիշ հիվանդ մեկուսացված է տանը։

Հիվանդներն ըստ համայնքների․

16 հոգի՝ Կապանից,

11 հոգի՝ Գորիսից,

48 հոգի՝ Սիսիանից,

17 հոգի՝ Մեղրիից։

1 հոգի՝ Տաթեւից,

3 հոգի՝ Գորայքից։

‼️Հարգելի՛ սյունեցիներ

Սիսիանում ու Մեղրիում վարակի նոր բռնկումները արդյունք են հերթական անխոհեմ հավաքների՝ ծնունդ, հոգեհանգիստ եւ այլն․․․ Ուստի կրկին ու կրկին պահանջում ենք չանտեսել մեր կոչերը՝ ❗️հետեւել սահմանված կանոններին, ❗️չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների, ❗️խստորեն պահպանել անհատական պաշտպանության միջոցների կրման եւ անձնական հիգիենայի կանոնները։

Իսկ հատկապես մեր երիտասարդ համաքաղաքացիներին, հաշվի առնելով նրանց վարքի մեր մշտադիտարկումները, հորդորում ենք ❗️ հարգանքով ու օրենքով սահմանված կարգով վերաբերվել ոստիկանության աշխատակիցներին եւ ստուգումներ ու վերահսկողական գործառույթներ իրականացնող պետական տեսչական մարմինների ներկայացուցիչներին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53