Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ
28.07.2020

Այսօր հերթական նիստն է գումարել Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովը։
Նիստը վարում էր հանձնաժողոի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, մասնակցում էին հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ գնդապետ Ա․Հակոբյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Կապանի բաժնի պետ գնդապետ Ա․Ղազարյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնի պետ գնդապետ Ռ․Օղիկյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար փոխգնդապետ Ա.Հովսեփյանը։
Հանձնաժողովը, լսելով Ա․Հովսեփյանի զեկույցը, որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու վերաբերյալ եզրակացություն տալ մի շարք քաղաքացիների։