Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈԻԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

29.07.2020

 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հունիսի 28-ին  մարզպետարանում անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մարզի համայնքների ղեկավարները։
Խորհրդակցությանը նախ անդրադարձ է կատարվել Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածվածության ցուցանիշներին, հատկապես կարեւորվել է ուժային կառույցների հետ համայնքապետարանների համագործակցությունը՝ հակահամաճարակային կանոնների պահպանման, մեկուսացված անձանց վերահսկողության առումով։
Այնուհետեւ խոսվել է տարվա առաջին կիսամյակի արդյունքներով համայնքային բյուջեների կատարողականի մասին, դրանում սեփական եկամուտների հավաքման պատկերի, մասնավորապես հողի հարկի հավաքման ցուցանիշների մասին։
Հանդիպմանը համայնքների ղեկավարների հետ մանրամասնորեն քննարկվեցին դեռեւս 2019-ից սկսված ու շարունակվող սուբվենցիոն ծրագրերը, ինչպես նաեւ 2020թ․հաստատված ծրագրերը՝ դրանց ուղղվածությունը, մրցույթների հայտարարման գործընթացը․ նշվեց, որ 2020-ի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսական ծավալներով հանրապետությունում Սյունիքն առաջատար է։
Հունան Պողոսյանը կարեւորեց համայնքի ղեկավարների ու մարզպետարանի մասնագետների դերը շինաշխատանքների վերահսկողության հարցում՝ նշելով, որ անորակ ու թերացումներով կատարված աշխատանքներն անընդունելի են։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-07 12:23:37