Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2020Թ․ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ․ Քաջարան համայնք
01.08.2020

Քաջարան համայնք. «Բազմաբնակարան շենքերի էներգոարդյունավետության բարձրացում»
-Ընդհանուր արժեքը` 2 մլրդ 730 մլն ՀՀ դրամ:
-Համայնքի կողմից ներդրվող մասնաբաժինը՝ (2%) 50 մլն ՀՀ դրամ:
-Այլ ներդրողների կողմից ներդրվող մասնաբաժինը.
-ՄԱԶԾ-ի «Կանաչ կլիմա» հիմնադրամ ` (24%) 657 մլն ՀՀ դրամ,
-«ԶՊՄԿ» ՓԲԸ` (4%) 111 մլն ՀՀ դրամ,
-ՀՀ պետական բյուջեի կողմից ներդրվող մասնաբաժինը՝ (70%) 1 մլրդ 911 մլն ՀՀ դրամ:
Ծրագիրն իր ծավալով և արժեքով ամենամեծն է Հայաստանի Հանրապետությունում:
Ծրագրի անմիջական շահառուներն են Քաջարան համայնքի 36 բնակելի բազմաբնակարան շենքերի 4800 բնակիչները: Դրա իրականացման արդյունքում կնվազեն բնակիչների էներգետիկ ծախսերը, կբարելավվի նրանց կյանքի որակը, միջավայրի հարմարավետությունն ու կնվազի միջավայրի աղտոտվածությունը: