Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

21.08.2020

 Որպես արձագանք Շինուհայրի առողջության առաջնային պահպանման ու Տաթեւի առողջության կենտրոնների սպասվող միավորման առնչությամբ Տաթեւ համայնքի բնակիչների բողոքների՝ հայտնում ենք հետեւյալը։

Շուրջ չորս տարի է, ինչ Տաթեւի առողջության կենտրոնում համատեղությամբ աշխատում եւ բնակիչներին սպասարկում է բժիշկ Ժակլին Ավետիսյանը։ Այս ընթացքում կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մի քանի անգամ հայտարարվել է մրցույթ, բայց դիմողներ չեն եղել։ Որպեսզի այս խնդրին լուծում տրվի իրավական դաշտում, եւ քանի որ նախկինում էլ (մինչեւ 2007 թիվը )այդ տարածաշրջանի գյուղերը սպասարկել է մեկ առողջության կենտրոն, նպատակահարմար գտնվեց դրանք կրկին մեկ միավոր դարձնել։
Եվ ի պատասխան տաթեւցիների մտահոգության՝ վստահեցնում ենք, որ ընդամենը իրավաբանական կարգավիճակ է փոխվում, բուժսպասարկման առումով իրենց համար ոչինչ չի փոխվելու․ ինչպես որ մինչ այժմ Տաթեւի առողջության կենտրոնում տեղակայված ընտանեկան բժշկի գրասենյակում Ժակլին Ավետիսյանը կոնկրետ ժամանակացույցով սպասարկել է բնակիչներին, նույնը կշարունակվի․․․ Այսինքն՝ միայն կառավարման ձեւն է փոխվում, բայց Տաթեւի բնակիչների բուժսպասարկման ձեւում ոչինչ չի փոխվի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36