Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ 2020Թ․ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

21.08.2020

 Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն աշխատանքային այց է կատարել Գորայք եւ Տաթեւ համայնքներ ու ծանոթացել 2019-ի ավարտված ու 2020 թվականին սկսված սուբվենցիոն ծրագրերին։

Գորայք համայնքի Գորայք բնակավայրում ճանապարհաշինական աշխատանքներ են ընթանում, Սառնակունք բնակավայրում ֆոտովոլտային կայանի տեղադրմամբ կջեռուցվի գյուղի վարչական կենտրոնի շենքը, Ծղուկում նորոգվում է խմելու ջրի համակարգը, իսկ Սպանդարյանում գյուղի համար կոյուղագիծ է կառուցվում։
Տաթեւ համայնքում այս տարվա սուբվենցիոն ծրագրերով համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ 3 նախադպրոցական ուսումնական հաստատություն է նորոգվում՝ Հարժիս, Խոտ, Հալիձոր գյուղերում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30