Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՔԱՋԱՐԱՆԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

28.08.2020

Քաջարան համայնքի սիրելի՛ բնակիչներ
Շնորհավորում եմ Քաջարանի հիմնադրման 62-րդ տարեդարձի կապակցությամբ, որը լրացավ մեկ շաբաթ առաջ, բայց եղանակային պայմանների պատճառով տոնակատարությունը հետաձգվեց, ուստի շնորհավորանքս ձեզ եմ փոխանցում այսօր, երբ տոնական տեսք է ստացել քաղաքը, երբ հանդիսավորությամբ նշվում է տոնը։
Համավարակի պայմաններում միջոցառումներն առցանց են, բայց համոզված եմ՝ դա չի մթագնի հարազատ քաղաքի հանդեպ ունեցած սերն ու տոնի զգացողությունը։
Անգնահատելի է Քաջարանի դերը մեր հանրապետության արդյունաբերության ու առհասարակ` տնտեսության մեջ։ Եվ ունեցած ուրույն դերի, հնարավորությունների, ստեղծած բարենպաստ աշխատանքային միջավայրի շնորհիվ Քաջարանն այսօր հայրենիք է ոչ միայն ծնունդով քաջարանցիների , այլեւ իր այն բազմաթիվ բնակիչների համար, որոնք այստեղ են հաստատվել Հայաստանի տարբեր բնակավայրերից, որոնց համար արդեն Քաջարանը հարազատ քաղաք է, եւ այսօրվա տոնը եւս իրենցն է։ Նրանք այստեղ են բերել նաեւ իրենց տարբեր հետաքրքիր սովորույթներն ու ավանդույթները եւ բնիկ քաջարանցիների հետ ապրում, արարում են, իրենց աշխատանքով կերտում Քաջարանի ապագան:
Այսօր պետք է շնորհակալ լինել նաեւ նրանց, ովքեր ժամանակին կառուցել են քաղաքը, ամուր ու կայուն հիմքերի վրա դրել հանքարդյունաբերությունը։
Եվ բոլորս ենք տեսնում օր-օրի բարեկարգվող ու ծաղկուն տեսք ստացող ոչ միայն Քաջարան քաղաքը, այլեւ իր հարակից բնակավայրերը։ Ուստի պատահական չէ, որ Քաջարանը գրավիչ է ու շարունակում է այստեղ կանչել բոլորին։
Լեռնագործների քաղաքի սիրելի՛ բնակիչներ, բոլորիդ մաղթում եմ անսպառ եռանդ, նվիրվածություն հայրենի Քաջարանին ու մեր հայրենիքին։
Խաղաղություն, ջերմություն ու բարեկեցություն՝ ձեր ընտանիքներին։
Շնորհավո՛ր Տոնդ, Քաջարան։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22