Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԾՂՈՒԿ ԵՎ ԱՆԳԵՂԱԿՈԹ ԳՅՈՒՂԵՐ

29.08.2020

 Օգոստոսի 29-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուղեկցությամբ այցելել է Սյունիքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծղուկ, ապա Անգեղակոթ գյուղերում, ինչպես այս տարեսկզբին խոստացել էր:

Ծղուկ գյուղում վարչապետը բնակիչների հետ զրույցում լսել է նրանց խնդիրները, որոնք վերաբերում են անասնապահությանը՝ արոտավայրերին, մսի և կաթի մթերմանը, համայնքում նոր մանկապարտեզի կառուցմանը: Նիկոլ Փաշինյանը նշված հարցերի հետ կապված հանձնարարականներ է տվել նախարար Սուրեն Պապիկյանին և Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին՝ խնդիրների լուծման ուղղությամբ հստակ առաջարկություններ ներկայացնելու նպատակով: Նշվել է, որ գյուղում մանկապարտեզ կառուցելու հետ կապված աշխատանքներ են տարվում: Մանկապարտեզի կառուցումը նախատեսվում է իրականացնել գալիք տարվա ընթացքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ կառավարություն-համայնք համագործակցությամբ:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն այցելել է Անգեղակոթ գյուղ, որտեղ կարճատև հանդիպման ընթացքում բնակիչները բարձրացրել են գյուղի գլխավոր ճանապարհի վերանորոգման հարցը: Մարզպետ Հունան Պողոսյանը զեկուցել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են ճանապարհի վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքները, որոնք իրականացվելու են կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Վարչապետը բնակիչներին տեղեկացրել է, որ այստեղից աշխատանքային այցով ուղևորվում է Արցախի Հանրապետություն և խոստացել որոշ ժամանակ անց կրկին այցելել Անգեղակոթ:
Աղբյուրը՝ www.primeminister.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33