Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ ՆՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

29.08.2020

Հանրապետությունում COVID19-ի դեմ տարվող աշխատանքների շրջանակներում Սյունիքի մարզի «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքը վերապրոֆիլավորվեց եւ ներգրավվեց կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում։

Դեռեւս մարտ ամսին, հիվանդության տարածվածության աճին զուգահեռ «Չաարատ Կապան» ՓԲԸ-ն ձեռնամուխ եղավ ու կարճ ժամանակում վերանորոգեց Կապանի ԲԿ-ի նախկին վիրաբուժական մասնաշենքը, որը ծառայեց կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցներին ընդունելու եւ բուժելու նպատակին։
Շենքում կատարվեցին տարբեր ծավալի աշխատանքներ՝ փոխվեց էներգամատակարարման համակարգը, վերականգնվեց շենքի ջրամատակարարման համակարգը, լուսավորությունը, 2-րդ հարկում ավելացվեց լոգարան: Բացի դրանից, ընկերությունը բժշկական կենտրոնին նվիրաբերեց բազմաֆունկցիոնալ մահճակալներ /5 հատ/, անհատական պաշտպանիչ միջոցներ, անհպում ոտքի դիսպենսերներ /5 հատ/։
Համավարակի դեմ պայքարի ընթքացքում Կապանի ԲԿ-ին աջակցություն է ցուցաբերել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ նվիրաբերելով թոքերի արհեստական շնչառության վերջին սերնդի սարք /1 հատ/, ունիվերսալ ախտահանիչ գործիք /3 հատ/, ԷՍԳ ապարատներ /3 հատ/, ախտահանման գելի բաշխիչ /3 հատ/ եւ անհատական պաշտպանիչ միջոցներ։
Աջակցություն է ցուցաբերել նաեւ Սյունիք մարզպետարանը՝ նվիրաբերելով մեխանիկական /ֆունկցիոնալ/ մահճակալներ /20 հատ/։
ՀՀ Առողջապահության նախարարության մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնը տրամադրել է օզոնատոր /3 հատ/, պուլսօքսիմետր /8 հատ/, թոքերի արհեստական օդափոխման սարք /4 հատ/, ավտոմատ ներարկիչ /3 հատ/, CPAP`շնչուղիների կառավարվող բարձր ճնշման սարք /4 հատ/, դեղամիջոցներ, սեղանիկ, ինֆուզիոն շտատիվ /6հատ/, շիրմա /2հատ/, ինհալյատոր /2 հատ/ , թթվածնային հոսանքաչափ խոնավացուցիչով /2 հատ/, ամբուպարկ /2 հատ/, հիվանդի մոնիտոր /3 հատ/, արտածծող սարք /3 հատ/, Բոբրովի ապարատ /12 հատ/, թթվածնային խտացուցիչ /15 հատ/, անհատական պաշտպանիչ միջոցներ։
«Վորլդ Վիժն Հայաստան» ԲՄ կազմակերպությունը հատկացրել է անհատական պաշտպանիչ միջոցներ, հեռահար ջերմաչափեր /5 հատ/։
Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ անհատական պաշտպանիչ միջոցներ, հեռահար ջերմաչափ /1 հատ, պուլսօքսիմետր /1 հատ/, անկողնային պարագաների հավաքածու, ախտահանիչ միջոցներ, ձեռքերի ախտահանման գելի բաշխիչ /4 հատ/, արտահագուստ /45 հատ/։
2020թ․ մարտի 18-ից «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ում COVID19-ի համար վերապրոֆիլավորված բաժանմունքում ծավալվեց 50 մահճակալ, որից 6-ը՝ վերակենդանացման։ Բաժանմունքի գործառույթներն իրականացնելու աշխատանքներում ընդգրկվեց ԲԿ-ի 56 աշխատակից, որոնցից զուտ բուժաշխատողներ՝ 41 հոգի։
Մարզում կորոնավիրուսի տարածման ու համավարակի դեմ պայքարի ողջ ընթացքում 29․08․2020թ․ դրությամբ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի COVID19-ի բաժանմունքում բուժվել է 292 պացիենտ․ նրանցից ամենատարեցը եղել է 86 տարեկան, ամենակրտսերը՝ 16 օրական, երկուսն էլ հաղթահարել են կորոնավիրուսային վարակը:
Սյունիքից մայրաքաղաքի բուժհաստատություններ է տեղափոխվել COVID19-ով 40 հիվանդ, որոնցից 9-ը՝ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի COVID19-ի բաժանմունքից։
Կապանի բժշկական կենտրոնում ներկա դրությամբ բուժվում է COVID19 դրական թեստով թոքաբորբով 8 հիվանդ, որոնցից 2 հոգի գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ բոլորը Սյունիքի մարզի բնակիչներ են։
Պանդեմիայի ընթացքում Սյունիքի մարզում իրականացվել է 5510 նմուշառում, դրական պատասխան է ունեցել 612 բնակիչ։
2020 թվականի օգոստոսի 29-ի դրությամբ Սյունիքում 77 քաղաքացի ունի տնային ինքնամեկուսացման ցուցում, նրանցից 14 հոգի ունի COVID19 դրական ախտորոշում։
Այս ընթացքում մարզի բուժհաստատություններում արձանագրվել է նոր կորոնավիրուսային հիվանդությունից մահվան 5 դեպք, 4-ը՝ «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ի վերապրոֆիլավորված բաժանմունքում, 1-ը՝ «Սիսիանի ԲԿ» ՓԲԸ-ում։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53