Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ

04.09.2020

 Այսօր ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչությունում նշվել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը․ փրկարարներին շնորհավորել են մարզային ու Կապանի համայնքային իշխանությունները։

Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը մարզպետ Հունան Պողոսյանի անունից շնորհավորել է ներկաներին մասնագիտական տոնի կապակցությամբ ու չորս հոգու՝ շնորհակալագիր, չորս հոգու դրամական խրախուսանք հանձնել։
Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի 10 աշխատակիցներ դրամական պարգեւ ստացան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանից։
Շնորհակալագրեր ու նվերներ ստացան նաեւ փրկարար ծառայության վետերանները։
Սյունիքի մարզի մյուս համայնքներում եւս այսօր հրշեջ-փրկարարական ջոկատները խրախուսվել են համայնքների ղեկավարների կողմից։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47