Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.09.2020

Սեպտեմբերի 4-ին մեր հանրապետությունում նշվում է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրը։
Բարդ, պատվաբեր ու անչափ պատասխանատու աշխատանք է մարդկային կյանքեր փրկելը, որը պահանջում է նվիրվածություն, դժվարին իրավիճակներում արագ ու ճշգրիտ գործելու կարողություն, մասնագիտական բարձր որակավորում։ Սրանով են առանձնանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մեր հարգելի աշխատակիցները, որոնց, ինչպես նաեւ համակարգի վետերաններին, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Իմ առանձնահատուկ շնորհավորանքը՝ ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության բոլոր աշխատակիցներին․ մեր փրկարարները բազմիցս ապացուցել են արտակարգ իրավիճակներում իրենց բարձր պատրաստականությունն ու աշխատանքի արդյունավետությունը եւ միշտ այնտեղ են, որտեղ մարդիկ օգնության կարիք ունեն:
Շնորհակալություն ձեր անձնուրաց աշխատանքի եւ մասնագիտական պարտականություններին հավատարմության համար:
Բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան բարեկեցություն, անվտանգ ծառայություն։ Թո՛ղ որ բազում մարդկանց կողմից ձեզ հասցեագրված շնորհակալանքի եւ երախտագիտության խոսքերը պահպանեն ու անվտանգ ծառայություն ապահովեն ձեզ համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04