Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԱՐԶԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ
07.09.2020

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել է Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավար Արտակ Սահակյանը։ Քննարկվել են Սյունիքի մարզին առնչվող բնապահպանական խնդիրներ եւ ոլորտի այլ հարցեր:
Գ. Հասրաթյանը եղել է նաև ՀՀ ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնում, ծանոթացել վարչական շենքի պայմաններին, հանձնարարել հաճախակի իրականացնել բնապահպանական իրավախախտումների կանխարգելմանն ուղղված իրազեկման աշխատանքներ, պարբերաբար հանդիպումներ ունենալ տնտեսվարող սյուբեկտների եւ մարզի բնակչության հետ: