Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ ՄԵՂՐԻ

09.09.2020

 Սեպտեմբերի 8-ին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն աշխատանային այց է կատարել Մեղրի համայնք՝ լինելով Մեղրի, Ագարակ քաղաքներում, Լեհվազ, Կարճեւան Վահրավար, Նռնաձոր գյուղերում։

Համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ նա ծանոթացել է համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ իրականացված՝ 2019թ․սուբվենցիոն ծրագրերին, մասնավորապես, Մեղրի քաղաքում զբոսայգու կառուցմանը, մանկապարտեզի հիմնանորոգմանը, հարակից գյուղերի համար ջրավազանների կառուցմանն ու նորոգմանը եւ 2020թ․ իրականացվող ծրագրերից Լեհվազի մանկապարտեզի հիմնանորոգմանն ու Ագարակ քաղաքում փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին։
Մարզպետի տեղակալը ծանոթացել է նաեւ Մեղրի համայնքում ընթացող գազիֆիկացման աշխատանքներին, որն իրականացվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացված գումարով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28