Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

15.09.2020

Սեպտեմբերի 14-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցում էին մարզպետարանի ղեկավար կազմը եւ կառուցվածքային ստրաբաժանումների ղեկավարները։

Առաջին հերթին դրա օրակարգում ՀՀ-ում սահմանված կարանտինի ընթացքում մարզպետարանի անելիքներն էին, եւ հանձնարարվեց աշխատանքներ տանել անհրաժեշտ միջոցառումների, կանոնների  պահպանումը մարզում ապահովելու, բոլոր կազմակերպությունների հետ բացատրական աշխատանք տանելու ուղղությամբ։

Նոր ուսումնական տարվա մեկնարկին, բնականաբար, քննարկելով ուսումնական գործընթացին առնչվող հարցեր, մարզպետը խոսեց հանրակրթական ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանման խիստ հսկողության մասին (մարզպետարանի աշխատակիցներն այդ նպատակով շրջայցեր են կատարում), ինչպես նաեւ պահանջեց բացառել դպրոցներում հակահամաճարակային միջոցառումների համար համապատասխան նյութեր ձեռք բերելու նպատակով դրամահավաքությունը։

Քննարկվեց նաեւ COVID-19-ի դեմ պայքարում մարզի առողջապահական համակարգի ունեցած շենքային պայմանների ընդլայնման հարցը՝  հնարավոր նոր բռնկումների դեպքում առավել պատրաստված լինելու համար։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ գյուղական բնակավայրերում վառելափայտի պահանջարկին, բոլոր տարածաշրջաններում սպանդանոցների առկայության ապահովմանը, համայնքների զորահավաքային պլաններին։

Համայնքներում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին անդրադառնալով՝ Հունան  Պողոսյանը մարզպետարանի մասնագետներից կազմված աշխատանքային խմբից պահանջեց առավել հետեւողական լինել դրանց որակի վերահսկողության հարցում եւ անբարեխիղճ կապալառուների ու թերությունների առկայության դեպքում բացառել ավարտական ակտերի ընդունումը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-30 13:01:51