Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՍԻՍԻԱՆԻ ԳՅՈՒՂԵՐ ՈՒ ՀԱՆԴԻՊԵԼ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ

16.09.2020

Սեպտեմբերի 15-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն աշխատանքային այց է կատարել Սիսիան՝ համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ  լինելով Անգեղակոթ, Շաղատ, Մուցք, Բալաք գյուղերում։

Ուսումնական տարվա մեկնարկին մարզպետն այցելել է Մուցքի հիմնական դպրոց՝ ծանոթանալով կրթօջախի պայմաններին ու խնդիրներին։

Գյուղական բնակավայրերում Հունան Պողոսանը հանդիպումներ է ունեցել ու զրուցել վարչական ղեկավարների եւ բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերը, որոնք մասնավորապես վերաբերել են գյուղական ճանապարհներին, սոցիալական վիճակին ու կենսապայմաններին, գյուղատնտեսության ոլորտին։

Մարզպետը  նաեւ ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով այս գյուղերում իրականացված ու ու այս տարի իրականացվող  աշխատանքներին։

Այցի ընթացքում հատկապես ուշադրության կենտրոնում է եղել Մ13-Անգեղակոթ-Շաղատ-Մուցք ճանապարհը Հունան Պողոսյանը տեղում ուսումնասիրել է ճանապարհի վիճակը՝  դրա նորոգման հարցը քննարկելու, աշխատանքի ծավալները պատկերացնելու ու կառավարություն առաջարկ ներկայացնելու եւ լուծում գտնելու համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04