Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

21.09.2020

 Սիրելի՛ հայրենակիցներ

Այսօր՝ Սեպտեմբերի 21-ին, նշում ենք Հայաստանի Հանրապետության համար բացառիկ նշանակություն ունեցող պետական տոնը՝ նրա անկախության 29-ամյակը, որի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս։
Այս օրը տոն է յուրաքանչյուրիս համար, ով գիտակցում է անկախ երկրի զավակը լինելու արժեքը, կարեւորությունը, փայփայում այն, հպարտանում դրանով եւ ունի ազատության ամրապնդման, հայրենիքի հզորացման ուղղությամբ աշխատելու ցանկություն, սեր դեպի հայրենի հողը՝ ծննդավայր-բնակավայրից մինչեւ համայնք, մարզ, երկիր։
Անկախության տոնը մեր հարյուրամյակների պայքարի, սերնդեսերունդ փոխանցված երազանքների հաղթանակն է, ու օրվա առիթով ընդունեք առողջության, երջանկության, խաղաղության, ինչպես նաեւ լավատեսության եւ ստեղծագործական հաջողությունների իմ անկեղծ մաղթանքները: Թո՛ղ որ Հայաստան երկրում միշտ լինի անամպ երկինք, ջերմություն՝ մարդկանց սրտերում եւ բարեկեցություն, փոխըմբռնում՝ բոլորիս օջախներում:
Իսկ տոնական օրը մեր պարտքն է նաեւ հիշել այն մարդկանց, որոնց շնորհիվ 90-ականների ազատամարտի տարիներին ու նաեւ նորօրյա պարտադրված մարտական գործողությունների ընթացքում անսասան ու ապահով մնացին մեր սահմանները, եւ այսօր մենք ապրում, աշխատում, երեխաներ ենք դաստիարակում ու մեր ապագան կառուցում անկախ, ինքնիշխան երկրում:
Մենք նաեւ նրանց առջեւ պարտք ունենք՝ համաժողովրդական միասնությամբ ու խաղաղ աշխատանքի միջոցով ուժեղացնել հայրենիքը, դարձնել այն առավել զարգացած ու ծաղկուն, ապահով ու կանչող թե՛ հայաստանցիների, թե՛ համայն հայության համար։
Շնորհավո՛ր Հայաստանի Անկախության տոնը, շնորհավո՛ր Սեպտեմբերի 21։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22