Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի ՍՅՈՒՆԻՔԻ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ COVID19-ԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՐԶԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

24.09.2020

 Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակներում մարզի տարբեր խավերի ու կառույցների աջակցություն են ցուցաբերել նաեւ «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության Սյունիքի գրասենյակները։

⏺Մասնավորապես․
• hեռավար ջերմաչափեր են տրամադրվել Կապանի բժշկական կենտրոնի հիվանդանոցին եւ պոլիկլինիկային (285 000 դրամ),
• hիգիենիկ պարագաներ եւ արտահագուստ՝ Կապանի ԲԿ-ի հիվանդանոցին (222 000 դրամ),
• հիգիենիկ պարագաներ եւ բժշկական սարքավորումներ՝ Կապանի պոլիկինիկային (284 000 դրամ),
• հիգիենիկ պարագաներ եւ բժշկական սարքավորումներ՝ Նորաշենիկի ԱԱՊԿ-ին (244 000 դրամ)։
⏺Կապանի տարածաշրջանի 31 դպրոցի հատկացվել են հիգիենիկ պարագաներ՝ ջերմաչափեր, քլոր, ցողիչ, ալկոգել եւ դիսպենսերներ (3 064 000 դրամ)։
⏺Կապանի տարածաշրջանի 16 մանկապարտեզներ ստացել են հիգիենիկ պարագաներ՝ ջերմաչափեր, դիմակներ, ձեռնոցներ, ալկոգել, աղբամաններ (1 703 800 դրամ)։
⏺Աջակցություն է տրամադրվել սոցիալապես անապահով ընտանիքներին՝ սննդի եւ հիգիենիկ փաթեթներ՝ Կապանի 101 ընտանիքի, Սիսիանի 156 ընտանիքի, ( 2 570 000 դրամ)։
⏺Հեռավար կրթության ապահովման համար ինտերնետ քարտեր են բաժանվել Կապանի 178 աշակերտի (114 000 դրամ), Սիսիանի 73 աշակերտի (109 500 դրամ)։
⏺Համայնքային այլ կառույցներին օգնելու նպատակով հեռավար ջերմաչափեր են տրամադրվել «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամին, «Կապանի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ին, «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ին, «Կապանի թիվ 3 հատուկ դպրոցին», Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին, «Դավիթ Համբարձումյանի անվան Կապանի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին, Սիսիանի ցերեկային կենտոնին (108 000 դրամ)։
⏺«Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից նաեւ COVID19-ի կանխարգելման վերաբերյալ դասընթացներ եւ իրազեկման հանդիպումներ են կազմակերպվել Սյունիքի մարզի ԲԿ-ների աշխատակիցների, համայնքային սոցիալական աշխատողների, ՍԱՏԳ-ներում դեպք վարողների, այլ հաստատությունների սոցաշխատողների, ծնողների եւ երեխաների համար։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22