Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏԸ ՄԵՂՐԻՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

25.09.2020

 Սեպտեմբերի 24-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն աշխատանքային այցով եղավ Մեղրի համայնքում։ Ագարակ եւ Մեղրի քաղաքներում նա համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ուղեկցությամբ ծանոթացավ համայնք-կառավարություն համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին։ Մարզի ղեկավարի ուշադրության կենտրոնում է հատկապես Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն, ու պարբերաբար համայնք այցելելիս՝ մարզպետն անպայման հետեւում է այստեղ իրականացվող աշխատանքների ընթացքին ու որակին։

Մ․Զաքարյանի հետ քննարկվեցին նաեւ Մեղրուն առնչվող այլ հարցեր ու խնդիրներ, նաեւ համայնքի այգետարածքների որոշ մասում ոռոգման ջրի խնդիրը, որի մասին մարզային իշխանությունները վաղուց են տեղյակ, ոլորտը համակարգող վերադաս մարմնի, այլ պատկան մարմինների հետ հարցը քննարկվել է, եւ աշխատանքներ են տարվում խնդրին լուծում տալու ուղղությամբ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22