Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արսեն Թորոսյանը Սյունիքի մարզում է

06.10.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է այցերը և այս պահին նա Սյունիքի մարզում է: Նախարարը ողջ օրվա ընթացքում շրջելու է մարզի բոլոր բժշկական կազմակերպություններում` վերջիններիս բժշկական սարքավորումներով, դեղերով և այլ անհրաժեշտ պարագաներով հագեցվածության ու  պատրաստվածության աստիճանը գնահատելու համար:

Արսեն Թորոսյանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին, ում հետ քննարկել են մարզում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպչական հարցերը: 

Նախարարը նշել է, որ Գորիսի, ինչպես նաև մյուս բժշկական կազմակերպությունները պետք է մշտապես պատրաստ և զգոն լինեն` հաշվի առնելով  ստեղծված այս իրավիճակում վիրավորներին բուժօգնություն ցույց տալու առաջնահերթությունն ու տարածաշրջանի կարևորությունը` հավելելով, որ Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերն ու առհասարակ ողջ բժշկական հանրույթն ամուր կանգնած է մեր հայրենակիցների կողքին:

Շրջայցի ընթացքում Արսեն Թորոսյանը այցելել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով տուժածներին, ծանոթացել նրանց առողջական վիճակին: Զրուցելով վիրավորների և հարազատների հետ` նախարարը մաղթել է առողջություն, տոկունություն և շուտափույթ ապաքինում:

Աղբյուրը՝ http://www.moh.am/
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-16 17:51:44