Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԿՈՉԸ

19.10.2020

 Հարգելի՛ սյունեցիներ

Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաեւ թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները։ Պայքարը շարունակվում է, ու մեր համայնքների բնակիչներն ու սյունեցի քաջերը՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, երկրապահներ, անում են հնարավորն ու անհնարինը՝ հանուն վերջնական ու կայուն հաղթանակի, հանուն մեր սահմանների անառիկության։
Սիրելի՛ սյունեցիներ, խնդրում եմ՝ առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին, յուրաքանչյուրդ ձեր տեղում շարունակեք ծառայել հայրենիքին ինչով եւ ինչպես կարող եք, օգնելով թե՛ ճակատին, թե՛ ամրացնելով թիկունքը։
Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36