Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՆԵՐ՝ ՍՅՈՒՆԵՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

25.12.2020

Դեկտեմբերի 24-ին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը  գերազանցության մեդալներ հանձնեց 2019-2020 տարվա սյունեցի երկու շրջանավարտի՝ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցի եւ Աճանանի (Կապան համայնք) միջնակարգ դպրոցի նրանք արդեն ուսանողներ են։ Իսկ դպրոցի տնօրենները շնորհակալագիր ստացան մարզի ղեկավարից՝ կրթության որակի եւ բովանդակության նկատմամբ բարձր պատասխանատվության եւ ուսումնական հաստատության կրթության գործի արդյունավետ կազմակերպման համար համար։ Մելիքսեթ Պողոսյանը շնորհակալություն հայտնեց տնօրեններին կրթօջախների գրանցած հաջողությունների համար ու շնորհավորեց մեդալակիրներին՝ նշելով, որ երկրի կարեւոր հիմքերից է դպրոցը։

Նշենք, որ մարզի մյուս համայնքներում մեդալակիրներն առաջիկայում իրենց դպրոցներում կստանան մեդալները, իսկ մարզային ենթակայության դպրոցների տնօրենները՝ շնորհակալագրերը։

Անցած ուսումնական տարում Սյունիքի մարզն ունեցավ 35 մեդալակիր, նրանցից 12-ը մարզային ենթակայության դպրոցներից են՝ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Աճանանի միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Քարահունջի միջնակարգ դպրոց՝ 1 հոգի, Ագարակի միջնակարգ դպրոց՝ 2 հոգի, Գորայքի միջնակարգ դպրոց` 2 հոգի, Վերիշենի միջնակարգ դպրոց՝ 2 հոգի, Խնձորեսկի միջնակարգ դպրոց՝ 3 հոգի։ Ինչպես նաեւ,  Գորիսի թիվ 1 ավագ դպրոցն ունի 9 մեդալակիր, Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը՝ 6 մեդալակիր, Սիսիանի ավագ դպրոցը՝ 8 մեդալակիր։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22