Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

28.12.2020

Ավարտվել է 2019-2020 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլը։

Այս տարի օլիմպիադայի մարզային փուլի դիպլոմակիր 154 սյունեցի աշակերտներից 105-ը մասնակցեց հանրապետական  փուլին, եւ բոլոր առարկաների ընդհանուր արդյունքներով 39 աշակերտ հաջողություն է գրանցել։

Այսպիսով, մեր աշակերտներից

·        6 հոգի ստացել է 1-ին կարգի դիպլոմ,

·        7 հոգի՝ 2-րդ կարգի դիպլոմ,

·        9 հոգի՝ 3-րդ կարգի դիպլոմ,

·        17 հոգի արժանացել է գովասանագրի։

Առաջին, երկրորդ եւ երրորդ  տեղեր զբաղեցրած 21 աշակերտ ՀՀ ԿԳՄՍ  նախարարությունից կստանա ամսական անվանական կրթաթոշակ հետեւյալ չափերով
 առաջին կարգի դիպլոմակիրներ՝ 10
000 դրամ,
 երկրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 7
500 դրամ,
 երրորդ կարգի դիպլոմակիրներ՝ 5
000 դրամ:

Համավարակային իրավիճակով պայմանավորված՝ այս տարի մեր աշակերտները Սյունիքի մարզպետարանում չստացան իրենց դիպլոմներն ու գովասանագրերը մարզպետարանի  Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը դրանք հանձնեց  տնօրեններին՝  աշակերտներին փոխանցելու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-06-28 17:45:22