Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎՆԱՍ ԿՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ԵՆ ՍՏԱՆՈՒՄ

15.01.2021

Սյունիքի մարզում բնակիչներն սկսել են նորոգել 2020թ․ սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի ընթացքում վնասված անշարժ գույքը՝ ՀՀ կառավարության կողմից տրամադրված փոխհատուցման միջոցներով։

Փոխհատուցում է տրվում Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ եւ Կապան համայնքի Դավիթ Բեկ բնակավայրերի բնակիչներին։

Սյունիքի մարզպետարանի մասնագետները համայնքապետարանների աշխատակիցների հետ միասին  վնասված գույքի ուսումնասիրությունն իրականացրել են երկու փուլով։

Պատերազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո Դավիթ Բեկում չափագրվել-ուսումնասիրվել էր 57 տուն, դրանց տերերն արդեն ստացել են ընդհանուր 30 մլն 443 հազար դրամ փոխհատուցումը։  Վերջին օրերին Դավիթ Բեկում ուսումնասիրվել է եւս 34 տուն։

Ներքին Խնձորեսկում արդեն փոխհատուցում է ստացել 16 տուն՝ 14 մլն 196 հազար դրամ ընդհանուր գումարով, երկրորդ փուլով ուսումնասիրվել է եւս 15 տուն։

Ներկա պահին մարզպետարանում հաշվարկում են երկրորդ փուլի չափագրման արդյունքները, եւ  տվյալները կուղարկվեն ՀՀ կառավարություն։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47